ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկա շաբաթը խորհրդարանում թեժ կլինի. աղմկահարույց նախագծերը՝ օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը խորհրդարանում տեղի կունենա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա կլինի ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Վերջինս խորհրդարան է ներկայացնելու «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: Ներսես Երիցյանը նաեւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի հարակից զեկուցողն է:

Իսկ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանն էլ պետք է հանձնաժողովին ներկայացնի Բյուջետային գրասենյակի 2020 թվականի տարեկան հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն:
Նշենք, որ առաջիկա օրերին տարբեր հանձնաժողովներում նիստեր են հրավիրված, քանի որ հաջորդ շաբաթը մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը: Հանձնաժողովները պետք է քննարկեն հարցեր, որպեսզի որոշում կայացվի խորհրդարանի նստաշրջանի օրակարգի ձեւավորման համար: Առաջիկա շաբաթը խորհրդարանում եւս թեժ է լինելու, քանի որ տարբեր աղմկահարույց նախագծեր են քննարկվելու:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ըն այսօր գրել էր, որ ևս մեկ աղմկհարույց նախագիծ է վաղը բերվելու խորհրդարան:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ս. Գ




Լրահոս