Լրտեսական սկանդալ. Չինացին փորձել է կորզել Ս-300 ի գաղտնիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն

այն մասին, որ հոկտեմբերի 5 ին  Մոսկվայի քաղաքային դատարանին է փոխանցվել  լրտեսության մեջ մեղադրվող Չինաստանի քաղաքացու

գործը:  Մինչ այս պահը ԶԼՄ ներին չէր հաղորդվել

լրտեսական սկանդալի մասին, չնայած այն բանի, որ մեղադրյալ Թուն Շենյուն ձերբակալված

է եղել  2010թ ի հոկտեմբերի 28

ին:  Համաձայն

մեղադրական կողմի տվյալների` Շենյուն, պաշտոնական պատվիրակության կազմում, որպես թարգմանիչ

ժամանել է Ռուսաստան և փորձ է կատարել կաշառքի միջոցով տեղեկություններ ստանալ Ս-300 Զենիթահրթիռային կայանի տեխնիկական և այլ բնույթի նկարագրերի մասին:  Այլ մանրամասներ չի հաղորդվում: 




Լրահոս