ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուսը խնդի՞ր է, թե՞ ոչ վտանգավոր վարակ. նախկին նախարարի և փոխնախարարի հակասությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքում նախատեսված փոփոխությամբ էլ առաջարկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել այն դեպքում, երբ անձը տեղեկացված է, որ իր մոտ առկա է ՄԻԱՎ հիվանդություն, և կանխամտածված, դիտավորությամբ փաստացի փոխանցում է:

Այս քննարկման ժամանակ Նանուշյանը չշրջանցեց նաեւ կորոնավիրուսը եւ հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ. «Մեզ համար էլ կարևոր չէ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, էլ խնդիր չէ մեզ համար, էսօր կովիդը խնդիր է, բայց ՄԻԱՎ/ՁԻԱԽ-ը խնդիր չէ»:

Այստեղ հետաքրքիր է, որ առողջապահության փոխնախարարը խոսում է կորոնավիրուսի խնդիր լինելուց, այնինչ գրեթե մեկ տարի առաջ 2020 թվականի փետրվարի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ այլ հայտարությամբ էր հանդես եկել՝ ասելով. «Կորոնավիրուսը չի համարվում հատուկ վտանգավոր վարակ»:

Առողջապահության համակարգի երկու ներկայացուցիչների խոսքերը համադրելով ստացվում է՝ կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ, բայց խնդիր է: Հետաքրքիր է՝ ի վերջո ինչու են բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները մշտապես հակասում իրար:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս