Ռուսաստանն ակտիվ մասնակցում է ՀՀ Զինված ուժերի վերաձեւավորմանը. Սերգեյ Կոպիրկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ակտիվ մասնակցում է ՀՀ Զինված ուժերի վերաձեւավորմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա հավելեց, որ այժմ ինտենսիվ շփումներ են ընթանում ամենատարբեր ուղղություններով Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ: Նրա խոսքով՝ քննարկվում են երկու երկրների, զինված ուժերի միջեւ երկկողմ համագործակցության ամրապնդման ամենատարբեր ուղղություններով:

«Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների թվին, այդ առումով տեղեկություն տալու առանձնաշնորհ չունեմ»,-նշեց դեսպանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայոց բանակը վերաձևավորվում է և այդ աշխատանքներում մեծ դերակատարում է ունենում ռուսական կողմը:




Լրահոս