Փոքր կրպակները, քաղաքացիների համար թեեւ հարմարավետ են, բայց խաթարում են քաղաքի էսթետիկ տեսքը, եւ Երեւանը վերածում արեւելյան քաղաքի ետնախորշի: Նման մի կրպակ արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Երեւանի Սայաթ-Նովա 10 հասցեում: Այն ապամոնտաժելու փոխարենը, քաղաքապետարանի լռության ներքո բետոնապատվել է:
ArmLur.am-ը, այս խնդրի հետքերով, եղավ Կենտրոն համայնքի վարչական շենքում, որտեղ մեզ հաջողվեց հանդիպել ղեկավար Ավետ Պողոսյանի հետ: Շտապող ղեկավարին հասցրեցինք մի քանի հարց տալ:
Փաստորեն, քաղաքապետարանի պայքարը մայթերն ազատագրելու գործում այդքան էլ արդյունավետ չէ: Երեւանում կան փողոցներ, որտեղ բազմաթիվ են ապամոնտաժման ենթակա կրպակներ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: