«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նեղ շրջապատում անկեղծացել է, որ այլեւս չի աջակցելու Նիկոլ Փաշինյանին:
Ավելին` նա քաղաքապետարանի ռեսուրսները չի ներդրել` մարտիմեկյան իշխանական հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, ասել է, որ թաղապետարանների վրա ազդեցություն չունի` ինչ կանեն, թող
Կանեն: Մարությանի այսպիսի դիրքավորումը Երեւանի ավագանու իմքայլականների շրջանում բավական «ծանր են տարել»:
Իսկ թե ինչ հետեւանք կունենա ստեղծված լարվածությունը Մարությանի հետագա պաշտոնավարման վրա, ցույց կտա ժամանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։