Խորհրդարանում այսօր ընթանում է կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն թերեւս առաջին դեպքն է, որ նրա այցից առաջ խորհրդարանում այսպիսի ուժեղ հսկողություն է իրականացվում:
Մասնավորապես, խորհրդարանի շենք են բերվել ոչ միայն մեծ թվով հավելյալ ոստիկաններ, այլեւ դիպուկահարներ, որոնք հենց խորհրդարանի շենքի ներսում են: Իսկ Ազգային ժողովի դարպասները զոդելուց բացի տարածքում տեղադրվել են նաեւ լուսաձայնային նռնակներ: Ընդ որում, սա առաջին դեպքն է, երբ Փաշինյանի այցին ընդառաջ հսկողությունն այդքան ուժեղ է արված, ոստիկաններ են շենքի բոլոր կողմերում:
«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն իրենց հանրահավաքը սկսել էին 16:00-ին հենց Ազգային ժողովի շենքի դիմաց: Եվ իշխանության ներկայացուցիչներին անհանգստացրել է հենց շենքի հարեւանությամբ ընդդիմության ներկայացուցիչների եւ քաղաքացիների ներկայությունը, որոնք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինս ուժեղացված հսկողության ներքո խորհրդարան ժամանեց արդեն 16:30-ին եւ պատգամավորների հետ հարցուպատասխանն արդեն մեկնարկել է:
Մանրամասները՝ տեսանյութում