Քիչ առաջ ավարտվեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրութան քվեարկությունը: Դատավորի թեկնածուներն էին Սամվել Գրիգորյանը. Արսեն Մկրտչյանը, Արմեն Հայկյանցը: Քվեարկությանը մասնակցել են 36 պատգամավոր, ձայները բաշխվել էին հետևյալ կերպ.
Աամվել գրիգորյան-0 ձայն
Արսեն Մկրտչյան-15 ձայն
Արմեն Հայկյանց-13 ձայն
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախապես հայտարարել էր, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու քվեարկության եւ չեն ընտրելու թեկնածուներից որեւէ մեկին: Քվեարկությանը մասնակցեցին միայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եւ անկախ պատգամավորները, որի արդյունքում էլ քվեարկության այդպիսի պատկեր եղավ: Նրանք չենթարկվեցին բոյկոտին:
Մանրամասները՝ տեսանյութում