Ինչպե՞ս մաքրել շպարը. կարևոր խորհուրդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միշտ լավ տեսք ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ օգտվել դեկորատիվ կոսմետիկ միջոցներից, այլև գրագետ մաքրել դրանք:

Երբեք մի՛ հետաձգեք դեմակիաժը՝ ներառելով այն ձեր ամենօրյա կարևոր գործերի մեջ:

Ընդմիշտ մոռացեք դեմքը օճառով և ջրով լվանալու մասին: Դա արդեն վաղ անցյալ է: Փոխարենը օգտագործեք դեմքը մաքրելու համար նախատեսված հատուկ միջոցներ: Ջրի մեջ առկա խառնուրդները, ինչպես նաև օճառի բաղադրության մեջ մտնող ակտիվ նյութերը կոսմետիկայի, փոշու և կեղտի հետ փոխազդեցության մեջ մտնելով՝ առաջացնում են չլուծվող միացություններ, որոնք խցանում են մաշկի ծակոտիները, չեն թողնում, որ մաշկը շնչի, առաջ են բերում գրգռվածություն և ալերգիկ երևույթներ:
Բոլոր այս վնասակար հատկություններից զերծ են դեմակիաժի համար նախատեսված ժամանակակից միջոցները, քանի որ դրանք՝

մաշկն արտակարգ մաքրելուց բացի, այն չեն գրգռում և ալերգիկ փոխազդեցություններ չեն առաջացնում,
հեշտությամբ և անվնաս լուծում են ամենակայուն մակիաժը և ցանկացած մակերեսային աղտոտվածություն,

չեն պարունակում նյութեր, որոնք մաշկի վրա թաղանթ են ստեղծում, որը զրկում է էպիդերմիսի հյուսվածքներին շնչելու հնարավորությունից,
ոչ միայն լավ մաքրում, այլև փափկեցնում են մաշկը, վերականգնում են դրա պաշտպանական ֆունկցիաները:

Մաքրում ենք աչքերը

Դեմակիաժը պետք է սկսել աչքերից: Մաշկի ձգվածության զգացողությունից, այտուցներից և կնճիռներից խուսափելու համար մակիաժը պետք է հեռացնել խծուծով: Դրանով նախ մաքրեք թարթիչները՝ ներքևից վերև, այնուհետև՝ կոպերը. ներքևի կոպը մաքրեք՝ բամբակը շարժելով աչքի դրսի անկյունից դեպի ներսի անկյունը: Այնուհետև մաքրեք վերևի կոպը՝ բամբակն արդեն շարժելով հակառակ ուղղությամբ՝ քթարմատից դեպի քունքերը:

Գրգռվածությունը, այտուցվածությունը և հոգնածությունը անցկացնելու համար դեմակիաժից հետո աչքերին թրջոցներ դրեք: Դրա համար միևնույն լուծույթի մեջ թրջեք բամբակի կտորները և 10 րոպե դրեք կոպերին: Դա հրաշալի արղյունք է տալիս:

Մաքրում ենք դեմքը

Դեմքը կոսմետիկայից մաքրելու համար գոյություն ունեն մի քանի միջոցներ:

Մաքրող կոսմետիկ կաթ. սա ամենից շատ կիրառվող միջոցն է դեմակիաժի համար: Այն լինում է տարբեր տիպի մաշկերի համար: Յուղոտ մաշկի համար նախատեսված կաթը պարունակում է ավելի շատ հակաբորբոքային և հականեխիչ նյութեր, իսկ չոր մաշկի համար նախատեսվածը՝ յուղային հավելումներ:

Մաքրող սերուցք. ըստ էության, սա նույն կաթն է, սակայն բաղադրությամբ ավելի թանձր և ավելի յուղոտ է: Այն խորհուրդ է տրվում շատ չոր և զգայուն մաշկի համար:

Մաքրող քսուք. այս միջոցի մեջ, ի տարբերություն կոսմետիկ կաթի, յոդային մասն ավելի շատ է, քան ջուրը: Այն սովորական ցերեկային կամ գիշերային քսուքից տարբերվում է ակտիվ նյութերի ավելի մեծ խտությամբ և նախատեսված է շատ չոր և զգայուն մաշկի համար:
Գիտե՞ք արդյոք, որ կաթը, սերուցքը և մաքրող քսուքը պարուրում և լուծում են դեմքին նստած ամբողջ փոշին, կեղտը՝ կոսմետիկ միջոցների հետ միասին: Սակայն այդ “կոկտեյլը” ոչ մի դեպքում չի կարելի թողնել դեմքին, այլապես մաշկը կարող է գրգռվել և կամ կարող են ալերգիկ երեույթներ ի հայտ գալ: Ուստի մակիաժը հեռացնելուց հետո դեմքի մաշկը տրորեք ձեր մաշկի տիպին համապատասխան լոսյոնով կամ տոնիկով:




Լրահոս