ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վայոց ձորի մարզում

 

Երեկ ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ԽՐԸի, Opel, 2 Ford Transit, 2 Mercedes Sprinter, Mitsubishi բեռնատար եւ Mercedes բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որ դեպքում է փոխհատուցվում տուժած անձանց պատճառված վնասը:

Մարինե Խալաթյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե`

  • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
  • վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
  • վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
  • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա, օրենքի համաձայն, պարտավոր էր հատուցել պատճառված վնասը:

Ավտոապահովագրողների բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երաշխավորման ֆոնդը գոյանում է Բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական եւ լրացուցիչ վճարներից, օրենքով սահմանված այլ ձեւերով ներդրված միջոցներից, ինչպես նաեւ այն ակտիվներից, որոնցում ներդրվել են դրանք, եւ դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտներից:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

Դոնարա Հայթայան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Հայթայանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնում է հետեւյալ փատաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ),

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաեւ դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը եւ պաշտոնատար անձի ստորագրությունը) եւ 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով,

4) տեղեկանք՝ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվը սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված եւ մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաեւ մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:




Լրահոս