Մենք բառիս բուն իմաստով միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որեւէ քաղաքացի, կառավարության որեւէ անդամ, մեզնից որեւէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ եւ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են եւ մատուցում են մեր երկրին:
Մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում