ՖՈՏՈ. Ես ինձ ամենաերջանիկ կինն եմ համարում. Արևիկ Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կնոջ առեղծվածային էության մասին կարող ենք խոսել անսպառ, «Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի առթիվ սկսել է շարք, որով փորձում է բացահայտել հայտնի կանանց: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Արեւիկ Ալավերդյանն է:

-Արեւի՛կ, ի՞նչը կարող է կանանց երջանիկ դարձնել։

-Կնոջը երջանիկ եւ բացառիկ դարձնում է սերը:

-Ի՞նչ են ցանկանում կանայք: Կա՞ այդպիսի ձեւակերպում։

-Կանայք ցանկանում են լինել սիրված, հարգված եւ գնահատված: Իրականում թվում է, թե կինը շատ բարդ էակ է եւ հնարավոր չէ լիարժեք հասկանալ, թե ի վերջո ինչ են ուզում կանայք, բայց դա այդպես չէ, կնոջը պետք է ուշադրություն եւ սեր:

-Ո՞րն է եղել Ձեր ամուսնու կողմից ստացած ամենահիշարժան նվերը։ 

-Ամենահիշարժան նվերը դժվարանում եմ մտաբերել, քանի որ ամուսինս այնքան շատ է նվերներ եւ անակնկալներ անում, եւ գրեթե միշտ նվիրում է այն ինչ ցանկանում եմ:

-Կանանց միամսյակ հարկավո՞ր է։

-Կանանց միամսյակ հարկավոր չէ, մեզ պետք է տարին տասներկու ամիս, շաբաթը յոթ օր եւ 24 ժամ:

֊Արդյո՞ք Ձեզ սիրված եւ գնահատված կին համարում եք։

-Ես ինձ ամենաերջանիկ կինն եմ համարում, եւ ամեն օր շնորհակալ եմ լինում Աստծուն, որ ունեմ կյանքի նման ընկեր կողքիս:

-Արեւի՛կ, մեզ կին պաշտոնյաներ պակասու՞մ են:

-Մեզ նույնիսկ տղամարդ պաշտոնյաներ են պակասում, ուր մնաց, թե խոսենք կանանց մասին:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը

 




Լրահոս