Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Վանաձորի բնակիչ, 25-ամյա Ռոբերտ Եգանյանի վարած Mercedes եւ Ալավերդի քաղաքի բնակիչ, 61-ամյա Վազգեն Մաթոսյանի վարած ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով Honda-ի ուղեւորներ Ալավերդի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Մանանա Խաչիկյանը, 27-ամյա Քրիստինե Հարությունյանը եւ 8-ամյա Մարիա Ափոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:
Մերի Հարությունյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի, փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրականը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ փաստաթղթերի վրա է դրվում ապոստիլ, ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել, եւ որքան է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Կարինե Ասլանյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Ասլանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ապոստիլով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաեւ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի հիման վրա: Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են վերը նշված կոնվենցիայի անդամ երկրներ:
Ապոuտիլ դրվում է հետեւյալ պաշտոնական փաստաթղթերի վրա` նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ պատճենների, նոտարի կողմից տրված վկայագրերի, նոտարի կողմից վավերացված թարգմանությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաuտաթղթերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի, դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա:
շարունակելի
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով։