Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սաֆար Աբիեւը,- գրում է Interfax -ը։ Նրանք երկուսն էլ մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանի գծով գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նստաշրջանին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։ Հիշեցնենք, որ երեկ հայ-ադրբեջանական շփման գծում զոհվել է 1 եւ վիրավորվել 2 հայ զինծառայող։ Բացի այդ, զոհվել է նաեւ ադրբեջանցի 2 զինծառայող։




Լրահոս