Ամերիկացի գիտնականը հայտարարել է, որ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսային վարակի տարածման առանձնահատկությունները ցույց են տալիս, որ այն, հավանաբար, ստեղծվել է լաբորատոր պայմաններում: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի նախկին ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը: Այս մասին գրում է Life.ru-ն:

«Ես դեռ կարծում եմ, որ այս պաթոգենի առավել հավանական տեսությունն այն է, որ նա դուրս է եկել լաբորատորիայից: Սա իմ կարծիքն է, բայց ես վիրուսաբան եմ եւ իմ ողջ կյանքը տվել եմ վիրուսաբանությանը: Ես չեմ հավատում, որ նա ինչ — որ կերպ չղջիկից փոխանցվել է մարդուն եւ այդ պահին դարձել է ամենանուղակի վիրուսներից մեկը, որը մենք գիտենք», – ասել է փորձագետը ։

Ռեդֆիլդի խոսքով՝ սովորական պայմաններում վիրուսը որոշ ժամանակ է ծախսում, որպեսզի որոշի «ինչպես դառնալ ավելի ու ավելի արդյունավետ մարդուց մարդուն փոխանցելու առումով», իսկ այդ կորոնավիրուսի համար դա անհրաժեշտ չէր: Ընդ որում հեռուստաալիքը նշել է, որ գիտնականը ոչ մի ապացույց չի տրամադրել իր տեսությանը աջակցելու համար:




Լրահոս