ArmLur.am-ը խոսել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու իշխանություններին չհաջողվեց Հայաստան բերել հայ ռազմագերիներին: Մեր զրուցակիցը վրդովվեց մեր հարցից, հայտարարեց, թե լրագրողներն են հրահրում, որ իրավիճակն այսպես սրվում է:
Ավելին պատգամավորը նշեց, թե մենք չգիտենք, թե ինչ է նշանակում թուրք, իսկ երբ նրան հակադարձեցինք, որ իր թիմի շատ անդամներ պատրաստվում են փոխհարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, ասաց թե նման բան չկա: Մենք փորձել ենք պարզել նաեւ, թե ինչ են պատրաստվում պատասխանել այն զինվորների ծնողներին, ովքեր շրջափակել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքը:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան