ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանը առերեսվել է ՊՆ գնդապետի հետ. ով է նա. մանրամասներ քրեական գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում նաեւ մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում պնդեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ ներկայացրեց, թե քրեական գործով ինչ է ասել ՀՔԾ քննիչի, եւ առհասարակ ում հետ է առերեսվել:

Ըստ ՀՔԾ-ի՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ: Արդյունքում, այն իրացվել է իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 64-ամյա նախկին նախագահը, որ նաև Երևանի քաղաքապետն է եղել, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Իսկ ահա մյուս մեղադրյալներն են Նազարյանի նախկին ենթակաները՝ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը և Մուշեղ Կոշեցյանը։

Մանրամասները տեսանյութում:




Լրահոս