ԱՄՆ-ի և Չինաստանի միլիարդատերերը գլխավորում են 40-ից ցածր աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ցանկը, վկայում են Hurun հետազոտական ինստիտուտի տվյալները։
South China Morning Post-ի փոխանցմամբ՝ Facebook-ի հիմնադիր 36-ամյա Մարկ Ցուկերբերգը վեցերորդ տարին անընդմեջ գլխավորում է ցանկը․ նրա կարողությունը վերջին 12 ամսվա ընթացքում աճել է 20%-ով և այժմ կազմում է 101 մլրդ դոլար։
Չինական ByteDance ընկերության 38-ամյա հիմնադիր Չժան Իմինը 54 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Նշենք, որ ByteDance ընկերությանն է պատկանում նաև TikTok ժամանցային հավելվածը։
Չինական Kuaishou Technology (Kuaishou-առցանց վիդեո հարթակ) ընկերության հիմնադիրներ 39-ամյա Սու Հուան և 36-ամյա Չենհ Յիշաոն՝ համապատասխանաբար 24 մլրդ դոլար և 19,5 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցրել են ցանկի 3-րդ և 4-րդ հորիզոնականները։
Մինչև 40 տարեկան միլիարդատերերի հնգյակը եզրափակում է Facebook-ի համահիմնադիր Դասթին Մոսկովիցը, որի կարողությունը գնահատվում է 7 մլրդ դոլար։
Հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ ցանկում ներգրավված 79 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2020-ին աճել է 79 տոկոսով՝ հասնելով 519,3 մլրդ դոլարի: