Համեմը՝ 20 դրամ․ Արմավիրի մարզի գյուղերում գյուղմթերքի իրացման լուրջ խնդիր կա․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արմավիրի մարզի գյուղերում գյուղմթերքի իրացման լուրջ խնդիր կա: Մարզի գյուղերի մեծ մասում բնակիչներն այս ժամանակահատվածում հիմնականում զբաղվում են կանաչեղենի մշակությամբ, սակայն այն չկարողանալով վաճառել՝ քաղում թափում են:

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը եղավ սահմանամերձ Մարգարա գյուղում, որտեղ բնակիչները հիասթափված քաղել եւ թափել են աղբանոցը: Տեղեկացնենք, որ ապրիլի սկիզբ գյուղացիները կարողանում էին միջնորդ կազմակերպությունների կամ անհատների միջոցով կանաչեղենն արտահանել Ռուսաստան, եւ այդ պատճառով շուկայում այն քչացել էր, իսկ Սուրբ Զատկինի տոնին կանաչու մեկ կապը գերազանցում էր 200 դրամը: Բայց վերջին օրերին կանաչեղենի արտահանման ծավալները փոքր-ինչ նվազել են, շուկայում վաճառքի կանաչին շատացել է, այդ պատճառով գյուղացիների մեծ մասը մեկ կապ hամեմը կամ մաղադանոսը վաճառում է 20 դրամով»:

Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս