Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ ավտոմեքենայի եւ մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա եւ Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ, 65-ամյա Արտյոմ Չալյանի վարած Nissan մակնիշի եւ 37-ամյա Արմեն Զալոյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը: Բախման հետեւանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, ով եւ ինչպես է հաշվարկում գնաճի ցուցանիշը:
Իրինա Մելքոնյան (34 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը:
Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) ԱՎԾ-ն հաշվարկում է ամսական պարբերականությամբ՝ դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները ՀՀ 10 մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնականոն գնաճը այն ցուցանիշն է, որը զերծ է գների շոկային տատանումներ ունեցող ապրանքների եւ ծառայությունների գնաճից: Օգտվելով ԱՎԾ կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից եւ կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ ԿԲ-ում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը:
ԱՎԱՆԴՆԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ինչ փաստաթղթեր է ներկայացնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:
Հրաչուհի Իսահակյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայտնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայանում է հետեւյալ փատաթղթերը.
ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաեւ ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,
բ. ավանդատուի անունը եւ (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում եւ խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը եւ դրանց լուսապատճենները,
գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը եւ դրա լուսապատճենը,
դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված, զոհվածի (մահացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական եւ դրանց լուսապատճենները,
ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով: