Հայաստանում ամուսնությունների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամուսնությունների թիվը 1869-ով ավելացել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է ամուսնության 1000 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 2869: Բայց սրան զուգահեռ, տեղեկացնենք, որ ամուսնալուծությունների քանակն է ավելացել՝ 201-ով. եթե 2019 թվականի այս տարվա երկու ամիսներին ՀՀ-ում գրանցվել է ամուսնալուծության 524, 2020-ին՝ 388, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 589 դեպք:

Ըստ մասնագետների՝ սոցիալական եւ ֆինանսական խնդիրներն են, որ քանդում են ընտանիքները։ Ավելին, բնակարան եւ մշտական աշխատանք չունենալն էլ է իր բացասական ազդեցությունը թողնում. շատ երիտասարդներ չեն ամուսնանում, քանի որ բնակարան ու աշխատանք չունեն: Իսկ երիտասարդների մեծ մասն այսօր գտնվում է հիմնականում Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի:

Ս.Հ.




Լրահոս