Խոյ
Անսպասելի հաջողությունների օր է` ոչ այնքան էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ Դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Բացառված չէ, որ անսպասելի գործնական առաջարկներ կստանաք և շանս կստեղծվի մասնակցել մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում: Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին կհաջողվի իրենց կեսին օգնել լուծել բարդ խնդիրը:
Ցուլ
Այսօր ոմանք կարող են Ձեզ քննադատել ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն Դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու որևէ հարկ չկար: Իսկ Դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի հանդեպ Ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, թույլ չեք տալիս այն սխալները, որ անում են հապճեպ գործող մարդիկ: Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները հաջող կլինեն:
Երկվորյակներ
Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենը, ինչին ձեռնամուխ եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա ուրեմն դա այնքան էլ կարևոր բան չէր: Ճակատագիրն ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ Ձեզանից պահանջվում է` Ձեր նախազգացման հուշումներին հետևելն է: Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի որ Ձեզ, ամենայն հավանականությամբ, որևէ երեկույթի կհրավիրեն:
Խեցգետին
Այսօր Ձեզ մոտ վառ են արտահայտվում միայն լիդերական ունակությունները. Դուք ցանկանում եք միայն հանձնարարություններ տալ: Պետք է ասել, որ դա Ձեզ մոտ լավ է ստացվում, սակայն խնդիրն այն է, որ հաջողության հասնելու համար դա բավարար չէ, և ստիպված եք ինքներդ էլ չարչարվել: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:
Առյուծ
Օրվա առաջին կեսին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է տարանջատել պրոֆեսիոնալ և անձնական հետաքրքրությունները: Չպետք է տրվել էմոցիաներին, քանի որ դրանք միայն խանգարելու են գործին: Կարող են բարդանալ կանանց հետ հարաբերությունները, քանի որ վերջիններս ձեզանից շատ բան են պահանջում` չցանկանալով հաշվի նստել իրերի իրական դրվածքի հետ: Չեն բացառվում չպլանավորած ծախսեր, չնայած դրանք ձեր գրպանին էական հարված չեն հասցնի:
Կույս
Այսօր շատ բան ձեր ուզածով չի ստացվում, սակայն դրանում պետք է մեղադրեք միայն ինքներդ ձեզ: Դուք ներքաշվում եք ուրիշների կոնֆլիկտների մեջ, իսկ խաղաղասիրության փորձերը դատապարտված են ձախողման: Մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ ծառայություն էին մատուցում, փորձում են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, պահանջում են ձեզանից մեծ զոհաբերություններ: Պետք է հաստատակամություն դրսևորեք` դուք դեռ հնարավորություն կունենաք պաշտպանել ձեր շահերը:
Կշեռք
Օրվա էմոցիոնալ ֆոնը անբարենպաստ է և դա անդրադառնում է թե’ գործնական, և թե անձնական հարաբերությունների վրա: Դուք անհամբեր և բռնկուն եք, չեք հանդուրժում անգամ որևէ մի չնչին ճնշում, հաճախ վիճում եք` վիճած լինելու համար: Մարդիկ, ովքեր անկեղծ ցանկանում են հաշտ լինել ձեզ հետ, ստիպված են ձեզանից հեռու մնալ, սակայն անգամ դա թույլ չի տալիս խուսափել վեճերից: Ազդեցիկ մարդկանց հետ ցանկացած շփում ծայրահեղ զգուշավորություն է պահանջում: Մյուս կողմից էլ, ձեր ագրեսիվ կեցվածքը օգնում է ձեզ` առաջ անցնել ձեր հակառակորդներից:
Կարիճ
Օրվա սկզբին հաջողվում է արդյունավետ աշխատել, դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցների, ինչի հաշվին էլ հաջողության եք հասնում: Ձեր գործնական հոտառությունն անվրեպ է, գործարքները, որ դուք կնքում եք, ձեզ զգալի եկամուտ են ապահովելու: Կարելի է քննարկել աշխատանքը փոխելուն վերաբերող հարցեր, փնտրել նոր գործընկերներ: Մի շտապեք ստորագրել կարևոր փաստաթղթեր` դուք դեռ հնարավորություն կունենաք ավելի ձեռնտու պայմանների հասնելու:
Աղեղնավոր
Գործնական օր է, որը կարող է հնարավորություն ընձեռել կարգավորել անձնական տարածքն ու սեփականությունը, կհաղորդի համբերություն այնտեղ որտեղ պահանջվում է միապաղաղ գործողություն: Ուշադիր եղեք այն բոլոր թեմաների նկատմամբ, որոնք առաջացել են ձեր կյանքում վերջին ժամանակներս: Մի մերժեք այն, ինչին պատրաստ չեք ենթագիտակցորեն, բայց որի իրագործումը առաջընթաց կլինի բոլոր առումներով:
Այծեղջյուր
Եթե ուզում եք հասնել նպատակին, ավելի վճռական եղեք: Այսօր նշանակալից ոչինչ տեղի չի ունենա, եթե դուք ջանք չգործադրեք ու որոշ բաներ ինքնահոսի չթողնեք: Ուշադիր եղեք շրջապատի իրադարձությունների նկատմամբ, որպեսզի տեսադաշտից բաց չթողնեք բացահայտվող հնարավորությունները: Կոլեկտիվում լավ կլինի պրակտիկ հարցեր քննարկել, կարգավորել աշխատանքային միջավայրը:
Ջրհոս
Լավ օր է հատկապես նյութական հարցեր լուծելու համար: Հակված եք ամեն ինչին լուրջ վերաբերմունք ցուցաբերել: Դժվարությամբ եք գործողությունների դիմում, բայց եթե այնհաճույք է պատճառում շարժվում եք առաջ: Այսօր դուք անդրվելի եք ցանկացած հարցում:
Ձկներ
Հետաքրքիր օր է, հնարավոր են արմատական փոփոխություններ :Հաջողություններն ու անհաջողությունները այսօր ու մոտակա օրերին կծառայեն որպես ուղենիշ անցյալում կատարած քայլերի իրավացիությունը ստուգելու համար: Մի թուլացեք և ոչ մի րոպե, վերահսկեք ձեզ համար առանձնակի կարևորություն ունեցող գործերը և իմաստուն եղեք հարաբերություններում: