Ավելի քան 5 մլն ամերիկացիներ հրաժարվել են COVID-19-ի պատվաստանյութի երկրորդ դեղաչափից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ քաղաքացիների մոտ 8 տոկոսը (ավելի քան 5 մլն մարդ), ովքեր ստացել են Pfizer-ի կամ Moderna-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը, հրաժարվել են երկրորդ ներարկումից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Հիվանդանությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (CDC)։

Ամերիկացիները երկրորդ դեղաչափը ստանալուց հրաժարվում են տարբեր պատճառաբանություններով։ Ոմանք վախենում են հնարավոր կողմնակի իսկ ոմանք էլ կարծում են, որ մեկ դեղաչափը բավարար է։

Հրապարակված տվյալները ցույց են տալիս մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածի պատկերը։ Ներկայում երկրորդ դեղաչափից հրաժարվողների թիվն ավելի մեծ է։ Այդ ցուցանիշը, սակայն, զգալի քիչ է այն թվից, որն ակնակալում էին կենտրոնի փորձագետները։
Կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության ավելի քան 41․3 տոկոսը (ավելի քան 137․2 մլն մարդ) ստացել է գոնե մեկ դեղաչափ։ Մոտ 27․5 տոկոսը (91․1 մլն մարդ) լիարժեք պատվաստվել է։




Լրահոս