ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարգապահական վարույթ դատավորի նկատմամբ. կքննարկվի լիազորությունների դադարեցման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները շարունակվում են: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կարգապահական վարույթ է հարուցվել Տավուշի մարզի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նկատմամբ: Դատական համակարգից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, դատավոր Մելքոնյանն այնպիսի քայլ է իրականացրել,  որ չի բացառվում նրա լիազորությունները դադարեցվեն:

Ի դեպ, օրերս գրել էինք, որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, կարգապահական վարույթ է հարուցվել սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ: Նշենք, որ Տիգրան Փոլադյանը դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է: Դատական համակարգում տեղեկություններ կան, ոչ չի բացառվում, որ կարգապահական վարույթը հարուցել են դատական դեպարտամենտի ղեկավարին ճնշելու նպատակով:

Նշենք, որ Տիգրան Փոլադյանի կինը նույնպես դատավոր է, նա ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն է, որը ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը:

Քնար Մանուկյան




Լրահոս