ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին Մ2-Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին՝ կմ 0+000-կմ 2+000 հատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ 40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։