Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Մայիսի 4-ին գումարված նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 33 հարց:
Նիստի մեկնարկին խորհրդարանականները նախ քվեարկության կդնեն նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները, ապա կքննարկեն «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
ԱԺ նիստի օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, ինչպես նաև մի շարք օրինագծեր: