Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովն 2-րդ և վերջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է համաներում հայտարարել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասն էլ ավելացվել է:

«Համաներումը չի կիրառվելու զորահավաքային զորակոչի, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից և վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ»,- նշեց Հովհաննիսյանը: Համաներումը չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են այլ հոդվածով:




Լրահոս