Այսօր տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես եկան մամուլի ասուլիսով:
«Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր ռազմագերին եւ քաղաքացիական անձանց: Մենք բարձր ենք գնահատում պայմանավորվածությունների կյանքի կոչումը, որոնցում մեծ տեղ է զբաղեցնում հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Սակայն Ադրբեջանը խախտում է մարդասիրական իրավունքը», – նշեց Այվազյանը: Նա նաեւ ռուս գործընկերոջն ասել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց:
Իր հերթին Սերգեյ Լավրովը նշեց. «Ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի: Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների հարաբերությունները: Ռուսաստանը մնում է Հայաստանի ամենամեծ գործընկերը»:
Մանրամասները՝ տեսանյութում