ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավունք չունի նման գնահատականներ տալ. Արթուր Վանեցյանը՝ Կառլոս Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության մարմինների պատմության մեջ ամենավարկաբեկված և ամենաչընդունված անձը իրավունք չունի նման գնահատականներ տալու և հարցազրույցից պարզ երևում է, որ այդ հարցազրույցը տրվել է ոչ թե իր կողմից, այլ իրեն ոչ բնորոշ բառապաշարով կազմված տեքստ էր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախիին տնօրեն Կառլոս Պետրոսյանի  ArmLur.am-ին տված հարցազրույցին: Արթուր Վանեցյանը պատասխանելով ArmLur.am-ի հարցին, նշեց.

«Կառլոս Պետրոսյանը ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մի մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ, ով վաճառել է ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված Սևանում հանգստյան գոտին, հյուրանոցը, սեփականացրել է և չէի ուզի նման մարդու տված պատվերով հարցազրույցը սարքեինք օրակարգային հարց»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս