Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca պատվաստանյութի պատվերը 2021 թվականի երկրորդ կիսամյակում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, հայտնել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնին։
«Եվրահանձնաժողովը չի թարմացրել AstraZeneca պատվաստանյութերի պատվերը 2021 թվականի հունիսից հետո»,- գրում է գործակալությունը:
Եվրահանձնաժողովը ապրիլին դատական հայց է ներկայացրել այդ ընկերության դեմ ՝ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիրը չկատարելու համար։ Առաջին եռամսյակում պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագրով նախատեսված 120 մլն դեղաչափի փոխարեն ընկերությունը մատակարարել է միայն 40 մլն-ը։