Դատախազության հավաքարարը՝ մեղադրյալի աթոռին. ինչ է նա արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի դատախազության հավաքարը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Իսկ ինչ է կոնկրետ արել նա:  ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սուզանա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016 թվականի փետրվարի 3-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, որպես հավաքարար, աշխատելով ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում, 2017-2020 թվականների ընթացքում, դատախազությունում աշխատելու հանգամանքն օգտագործելու եղանակով, իբր գրավադրված և հարկադիր կարգով, դատական գործընթացով Կոտայքի մարզի դատախազության կողմից վաճառվող շարժական և անշարժ գույքն անհամեմատ մատչելի գնով ձեռք բերելու գործընթացը կազմակերպելու հնարավորություն ունենալու պատրվակով,
խարդախությամբ գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախապես Կոտայքի մարզի դատախազությունում արխիվացված փաստաթղթերից վերցրած’ Կոտայքի մարզի դատախազության փաստաթղթերի հաշվառման մուտքի կնիք պարունակող ձևաթուղթը, դատախազների անվանումներով մակագրության թերթիկները, ինչպես նաև Կոտայքի մարզում վաճառվող բնակարանների կեղծ, իր կողմից հորինված ցուցակն օգտագործելու միջոցով, իր ազգականների և ծանոթների վստահությունը չարաշահելով’ շարունակաբար խաբեությամբ հափշտակել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով’ ընդհանուր 16 միլիոն 162 հազար 897 դրամ :

Ք.Մ




Լրահոս