ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան տարածքներում և Իսրայելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունն անհանգստություն է հայտնել օկուպացված պաղեստինյան տարածքներում և Իսրայելում բռնության էսկալացիայի պատճառով և կոչ արել դադարեցնելու այն: Ինչպես մայիսի 11-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, ՄԻԳՀՎ-ն «դատապարտում է սադրանքները», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք խորապես անհանգստացած ենք վերջին օրերին բռնության էսկալացիայից օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ Արևելյան Երուսաղեմում և Իսրայելում: Մենք դատապարտում ենք այդ բռնությունը և բռնության ցանցակած դրդում, ինչպես նաև Էթնիկ բաժանումը և սադրանքները»,- ասել է նա:

Վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության տվյալները՝ Քոլվիլը հայտնել է, որ մայիսի 7-ից մինչև 10-ը 915 պաղեստինցիներ են վիրավորվել Արևելյան Երուսաղեմում և ավելի քան 200-ը՝ Արևմտյան ափին:

Նրանց մեծամասնությունը վիրավորվել է Իսրայելի անվտանգության ծառայությունների գործողություններից: Մայիսի 10-ի դրությամբ ՄԻԳՀՎ-ում տվյալներ են ստացվել նաև շուրջ 20 իսրայելացիների վիրավորվելու մասին, դրանք հիմնականում անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ են:

Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ «չպետք Է ուժ կիրառվի նրանց դեմ, ովքեր խաղաղ իրականացում են իրենց իրավունքները», իսկ դրա անհամաչափ կամ անհրաժեշտությամբ չառաջացած օգտագործումն արգելված է: Խոսելով պաղեստինյան զինված խմբավորումների կողմից Իսրայելի հրթառակոծումների մասին՝ Քոլվիլը նշել է, որ «ոչ ընտրողական գործողության զենքի օգտագործումը, ինչպիսիք են Իսրայելի դեմ արձակված հրթիռները, խստիվ արգելված է միջազգային հումանիտար իրավունքով, և այն պետք է անհապաղ դադարեցվի»: ՄԻԳՀՎ-ում դիմակայող կողմերին կոչ են արել «հանդարտեցնելու իրավիճակը և խուսափելու հետագա բռնությունից»:




Լրահոս