Ժամեր
առաջ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց`
իրար են բախվել ”Օպել վեկտրա” մակնիշի
11 ՏԼ 563 համարանիշի
և ”Տոյոտա պրադո” մակնիշի
100 ՈՕ 10 համարանիշի
ավտոմեքենաները, որից
հետո ”Տոյոտա
պրադոն” բախվել
է երկաթե
սյանը: Ղեկին
եղել է
35-ամյա Արմեն Սահակյանը: Վթարի հետևանքով ”Տոյոտա
պրադո”-ի ուղևորները մարմնական
վնասվածքներով տեղափոխվել
են ”Նաիրի”
բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում
է ֆոտոլրագրող
Գագիկ Շամշյանը,
դեպքի վայրում
հավաքվածները հայտնել
են, որ
”Տոյոտա պրադոն” պատկանում է ԱԱԽ քարտուղար
Արթուր Բաղդասարյանի
եղբայրը: Դեպքի
վայր են ժամանել Երևանի
ՃՈ աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները
ղեկավարում էր Ոստիկանության քննչական
գլխավոր վարչության
Երևանի քննչական
վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության
բաժնի քննիչ
Աշոտ Ասատուրյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Վարերթ կենտրոնում. Մենքենաներից մեկը պատկանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ