Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Աբրահամի Էուլջեկչյանի նկատմամբ գործի դատական քննությունը: Բաքվի ռազմական դատարանում կայացել է նրա դեմ հարուցված քրեական գործով նախնական նիստը:
Վերջինիս մեղադրում են որպես վարձկան Ղարաբաղում պատերազմին մասնակցելու մեջ: Ըստ ադրբեջանցի քննիչների՝ 1979 թվականին ծնված Էուլջեկչյանն «առաջարկ է ստացել Լիբանանի մեկ այլ քաղաքացուց՝ 2500 դոլար վարձատրության դիմաց մասնակցել պատերազմական գործողություններին»:
Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն անօրինական հատելու» համար:
Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: