ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Բեգլարյանը գիտեր, որ իրեն կձերբակալեն. նախկին նախարարը եկել էր եղբոր հոգեհանգստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մայիսի 17-ին, Մոսկվա-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ԱԱԾ մեկուսարան է տեղափոխվել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նա 2020 թվականի մարտից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ Քր. Օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։

Սակայն նկատենք, որ նախկին նախարարը Հայաստան էր ժամանել եղբոր հոգեհանգստին եւ հուղարկավորությանը մասնակցելու համար: Բեգլարյանը Հայաստան գալու մտադրություն նախկինում չուներ, եկել էր գիտակցաբար՝ իմանալով նաեւ, որ իրեն կարող են ձերբակալել:

Հավելենք, որ ԱԱԾ-ում նրա մասով երկու քրեական գործ է առկա: Դրանցից մեկով, Բեգլարյանն անցնում է 230 միլիոն դրամ արժողությամբ համայնքապատկան գույք, մասնավորապես, մանկապարտեզի շենք հափշտակելու առթիվ :

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս