Իրավապահները շարունակում են բացահայտել 44-օրյա պատերազմից հետո ինչ զինամթերք է տեղափոխվել Հայաստան, եւ ովքեր են այդ անձինք:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգոր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2021թ. փետրվար ամսին ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետությունում` Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին մաքրման աշխատանքներ կատարելիս ծառի տակից գտել է պայուսակ, որում եղել է ռազմամթերք հանդիսացող 117 հատ գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի փամփուշտ, որոնք տարել է Ստեփանակերտ քաղաքի չպարզված հասցեում գտնվող իր ժամանակավոր բնակարան և ապօրինի պահել այնտեղ, որից հետո 2021թ. մարտի 9-ին դրանք իր հարազատների հետ տեղավորելով թղթե արկղում ապօրինի տեղափոխել է ՀՀ և պահել Արմավիրի մարզի Ամասիա գյուղի 7 փողոցի 6տուն հասցեում գտնվող իր տան ննջասենյակում, որն էլ 2021թ. մարտի 12-ին ոստիկանության Արմավիր բաժնի աշխատակիցները հայտնաբերել են նրա բնակարանի խուզարկությամբ:
Այսինքն, Գրիգոր Եղիշի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:
Ք. Մ.