Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ մայիսի 18-ին, ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին։
Ընտրվել է երեք թեկնածու՝ Հովսեփ Բեդեւյանը, Հրաչ Այվազյանը եւ Լիանա Հակոբյանը։
Բեքմեզյանը նշեց, որ ընտրված թեկնածուներին դեռ Ազգային ժողով չեն ներկայացրել։
Նշենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին պետք է ներկայացնի Ազգային ժողով, որտեղ քվեարկությամբ պատգամավորները կընտրեն նրանցից մեկին։