Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիների վերաբացումը. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել կուսակցության Ապարանի գրասենյակում, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում տարածաշրջանի հաղորդակցման ուղիների գործարկմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների հարցում կողմերի միջև որոշակի հստակություն, տեսակետների մոտարկում չկա։ «Դա ապագայի հարց է։ Առաջին փուլում մենք կարևորում ենք երկաթուղիները։ Խոսքը Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղիները վերաբացելու մասին է»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ «մի նրբություն կա, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ԱՊՀ մի շարք համաձայնագրերում ունեն հատուկ կարծիքներ, վերապահումներ, և կա տարբերակ, որ այդ վերապահումներն ուղղակի հետ կանչվեն, եթե համաձայնություն կայանա, որպեսզի միջազգային, ԱՊՀ կանոններով բեռնափոխադրումներ տեղի ունենան։




Լրահոս