ArmLur.am-ը տեղեկացավ, որ կդադարեցվի «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի եւ Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը: Այս ճանապարհով ազգային արխիվի տնօրինությունը փորձ է անում արդյունավետ բաշխել ռեսուրսները:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Ազգային արխիվն ունի 11 մարզային մասնաճյուղ, որոնցից 9-ը տեղաբաշխված են պետության, 1-ը համայնքի, 1-ը իրավաբանական անձի սեփականություն համարվող շենքերում, 21 տարածքային ներկայացուցչություն, որոնցից 4-ը՝ պետության, 15-ը՝ համայնքի, 2-ը՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականություն համարվող շենքերում։
Ս. Հ.