Ինչպես հայտնի է, ընտրությունների արդյունքներով Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 53,92 % ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինքտ՝ 5,23 %: Նախնական արդյունքներով, Ազգային ժողովն ունենալու է 105 պատգամավոր, որից 4-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Սահմանադրության պահանջ է, որ ընդդիմությունը պետք է խորհրդարանում ներկայացված լինի 1/3 տոկոսի չափով: Իսկ այս պահին եղած տվյալների համաձայն՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների հանրագումարը 1/3 չի կազմում:
Այսինքն, այս պարագայում «Հայաստան» դաշինքին պետք է ավելացվի լրացուցիչ երկու մանդատ, որպեսզի խորհրդարանում ընդդիմությունը ունենա 1/3 ներկայացվածություն եւ այդ պարագայում պատգամավորների թիվը կլինի 107: Այդ պարագայում էլ ստացվում է, որ ՔՊ-ի ստացած 71 մանդատները դեռ չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա խորհրդարանում հնարավորություն չի ունենալու, օրինակ՝ Սահմանադրություն փոխելու կամ սահմանադրական այլ օրենքներ ընդունելու:
Հավելենք, որ ՀՀ մոտ 70 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է անցկացվում և, արդեն կան դեպքեր, երբ «Հայաստան» դաշինքին ընտրած քվեաթերթիկները մի քանի անգամ ավելի պակաս են հաշվել: Նման դեպքեր կան նաեւ ՔՊ-ի պարագայում:
Մանրամասները՝ տեսանյութում