ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Մեղրիի զորամասի նոր հրամանատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է Մեղրիի զորամասի նոր հրամանատարը: Վերջինս Խաղաղապահ զորքերի շտաբի պետ Խաչիկ Հովհաննիսյանն է: Ավելին, մեզ հայտն դարձավ, որ Մեհրաբի զորամասի հրամանատար Արտակ Թադեւոսյանի նկատմամբ ծառայողական քննությունը եւս ավարտվել է եւ նա վերադարձել է զորամաս ու կատարում է հրամանատարի գործառույթները:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։

Արգամ Գեւորգյանն ասաց, որ սեփական զեկուցագրի համաձայն զորացրվել է։

Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ։ Ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։

Ք. Մ.




Լրահոս