ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունիսի 20-ի ընտրություններին կաշառք բաժանելու գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ի ընտրություններին կաշառք բաժանելու գործով որոշում է կայացվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 20-ին ՀՀ տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրություններին մասնակցելու և առաջադրված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, Շողիկ Դոխոյանի օժանդակությամբ, 2 ընտրողների տվել է կաշառք:

Շողիկ Դոխոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 20-ին ՀՀ տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, իր խորհուրդներով և տեղեկատվություն տրամադրելով օժանդակել է ընտրություններին մասնակցելու և առաջադրված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Վարդան Վարդանյանի կողմից 2 ընտրողների կաշառք տալուն:

Քնար Մանուկյան




Լրահոս