ՏԵՍԱՆՅՈՒԹ. «40 լիտր «բաք» ունեմ, 4000 դրամ ավել եմ տալիս»․ վարորդները դժգոհում են հեղուկ գազի թանկացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հեղուկ գազի գինն արդեն օր օրի է բարձրանում. երկու օր առաջ հեղուկ գազի մեկ լիտրի գինը թանկացել էր՝ 190-200 դրամից դառնալով 220 դրամ, ապա հիմա այն վաճառվում է 240-250 դրամով: Հեղուկ գազի գնի բարձրացումը խիստ զայրացրել է վարորդներին:

Պարզվում է, որ հեղուկ գազի շուկան վերահսկողությունից դուրս է եւ ում խելքին ինչ գին փչում է, դա էլ սահմանում է: Այս շուկան չի վերահսկվում անգամ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:

Ըստ հանձնաժողովի՝ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Փաստորեն այս շուկայում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ գների վրա: Բայց արի ու տես, որ հենց այդ ընկերություններն էլ որոշում են, թե ինչ գին սահմանեն, չէ որ վերահսկող չունեն:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս