Առինջ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով պաշտոնատար անձ, Առինջ համայնքի ղեկավար, տեղյակ լինելով Առինջ համայնքի բնակիչներ Մարետա Թադևոսյանի և Վոլոդյա Վարդանյանի միջև առկա տարածքային վեճի մասին, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և 2019 թվականի հոկտեմբերի 9-ին դիտավորությամբ կայացրել է թիվ 727-Ա որոշումն Առինջ համայնքի 6-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինության և պարսպի նկատմամբ Մարետա Թադևոսյանի, Նարեկ Հակոբյանի, Մարիամ Հակոբյանի, Արմենուհի Հակոբյանի համատեղ սեփականության իրավունքները վերականգնելու մասին, ինչի արդյունքում նշված անձանց սեփականության իրավունքի պետական գրանցում է իրականացվել, որով էական վնաս է պատճառել Առինջ համայնքի 6-րդ փողոցի թիվ 18-րդ հասցեի սեփականատեր Վոլոդյա Գվիդոնի Վարդանյանին:

Քնար Մանուկյան




Լրահոս