Ո՞ր հանձնաժողովի նախագահությունը կանցնի ընդդիմությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով, ՔՊ փակ հանդիպմանը հերթական ընտրությունն է կայացել։

Մասնավորապես, ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ Արփի Դավոյան, Բագրատյան Ղալումյան ու Էդուարդ Աղաջանյան պայքարում հաղթել է Էդուարդ Աղաջանյանը, իսկ պայքարն ընթացել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ նախնական ծրագրերով, ամենայն հավանականության, հնարավոր է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախագահությունը հանձնվի ընդդիմությանը։

Եթե պլանները փոխվեն, ապա այն կնախագահի Էդուարդ Աղաջանյանը, հակառակ դեպքում՝ նա կմնա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս