ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսելու է վերահսկել համացանցով վիճակախաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի գովազդի ոլորտը:
Պարզվում է՝ ներկայումս համացանցով վիճակախաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրականացման մասով օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը որեւէ մարմնին լիազորված չէ:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկող մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, իսկ խախտումների դեպքում կարող է պատասխանատվության ենթարկել: Այսինքն հենց պետական եկամուտների կոմիտեի կողմից էլ տուգանքը ոչ միայն կկիրառվի, այլեւ կգանձվի: Ի դեպ խախտման յուրաքանչյուր դեպքի համար կազմակերպիչը կտուգանվի 2 մլն դրամի չափով:
Այսինքն կազմակերպիչը պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ խաղատան գովազդը, այդ թվում` հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների շենքերի, շինությունների սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, նաև՝ չորսաստղանի կարգ ունեցող հյուրանոցներում:
Ս.Հ.