![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/f5f2ab1b4ee54b_5f2ab1b4ee586.thumb_.jpg)
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատուրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,– ասվում է հրամանագրում: