Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ․ Մեղրիի համայնքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 24-ին և 25-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:

«Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասված է Մեղրիի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս