Հայաստանը զորակցություն է հայտնել Հունաստանին՝ անտառային հրդեհների կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Հունաստանին՝ այնտեղ մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Հունաստանի ողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների պատճառով: Մենք մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին այս անհանգստացնող ժամանակներում»,- գրված է ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում:

Հունաստանում արդեն մի քանի օր է մոլեգնում են անտառային հրդեհները: Կրակն արդեն հասել է մայրաքաղաք Աթենքի հյուսիսային շրջաններ:




Լրահոս