Ազգային ժողովում ավարտվել է երրորդ անգամ փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն էր:
Իշխան Սաղաթելյանն այս անգամ ընտրվել է ԱԺ փոխնախագահ: Մասնավորապես նա այս անգամ ստացել է 64 կողմ ձայն, 37 դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր է եղել: Մասնակցել է 103 պատգամավոր:
Հավելենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին տվել է 32 ձայն: